Կարծիք

18.07.2019 13:35


Լուծումը կարող է լինել միայն կողմերից մեկի կապիտուլյացիան և զինաթափումը

Լուծումը կարող է լինել միայն կողմերից մեկի կապիտուլյացիան և զինաթափումը

Վարչապետը երեկվա հարցազրույցի մեջ ևս մեկ անգամ կրկնեց այն միտքը, որ Արցախյան հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի ու Ադրբեջանի ժողովրդի համար։

Երկու բան հիշեցման կարգով՝ Հայաստանի ու Արցախի ժողովրդներ չկան, կա Հայաստանի ու Արցախի բնակչություն, ժողովուրդը մեկն է՝ հայերը։ Երկրորդը՝ չկա որևէ լուծման տարբերակ, որը գոհացնի երկու ժողովրդներին, քանի որ երկուսի համար դա էկզիստենցիալ խնդիր է արդեն 100 տարի։

Ցանկացած լուծում լինելու է հատվածական ու ժամանակավոր, մինչև ագրեսիայի զսպանակը բաց թողնվի հերթական անգամ։ Դա հասկանալու համար պետք է իմանալ տարածաշրջանի պատմությունը, սոցիո-մշակութային առանձնահատկությունները, հակառակորդի հոգեբանությունը ու իր աշխարհաքաղաքական տեսլականը։ Լուծումը կարող է լինել միայն կողմերից մեկի կապիտուլյացիան և զինաթափումը։ Ու մեր խնդիրն է ապահովել, որ դա չլինենք մենք։

Շատ տխուր պատկեր է, հա, բայց իրականությունը էդ է, ինչ անես... իսկ սիրուն պատկերը Սովետում էր՝ քիրվայություն, ազգերի բարեկամություն, բան, հետո սկսեցին հայերին վառել Սումգայիթում ու Բաքվում։

Անժելա Ելիբեգովայի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը