Լրահոս

11.02.2011 17:58


Եգիպտոսի նախագահը Կահիրեից փախել է

Եգիպտոսի նախագահը Կահիրեից փախել է

Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքն իր ընտանիքի հետ միասին լքել է Կահիրեն, որտեղ վերջին շրջանում քաղաքական իրավիճակը սրվել է։ Այս մասին հաղորդում է «Ալ Արաբիա» հեռուստաընկերությունը։

Թե ուր է ուղևորվել Եգիպտոսի նախագահը, դեռևս հայտնի չէ։ Նախագահի ընտանիքով ինքնաթիռը թռել է Կահիրեի մոտակայքում գտնվող ռազմական հենակետից։ Միևնույն ժամանակ ցուցարարները շրջապատել են նախագահական պալատը և խորհրդարանի շենքը, ընդդիմությանը սատարելու մասին էլ հայտնել են Կահիրեի երկու ամենամեծ մզկիթների իմամները։

Ավելի վաղ ցուցարարների շարքերն անցնելու մասին հայտնել էին Եգիպտոսի բանակի սպաները, ինչպես նաև արհմիությունների ներկայացուցիչները, ռազմական գործարանի աշխատակիցները և նույնիսկ քաղաքապետարանի աշխատակիցները։

Այդ նույն ժամանակ պետական հեռուստաընկերությունը ցուցադրել է Մուբարաքի ուղերձը ժողովրդին՝ հայտնելով, թե ելույթն ուղիղ եթերով ցուցադրվում է նախագահական պալատից։ Եգիպտացիներին ուղղված իր ելույթում 82-ամյա նախագահը կրկնել է, թե այդ պաշտոնին է մնալու մինչև 2011թ. սեպտեմբեր, երբ երկրում նախագահական ընտրություններ են անցկացվելու, որոնց ինքը չի մասնակցելու։

Այս խորագրի վերջին նյութերը