Լրահոս

20.07.2019 15:08


Նուբարաշենի գերեզմանատանը ինչ-որ սատանայական ծեսեր են իրականացրել․ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյան (լուսանկարներ)

Նուբարաշենի գերեզմանատանը ինչ-որ սատանայական ծեսեր են իրականացրել․ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյան (լուսանկարներ)

Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր տեղեկացա, որ նուբարաշենի գերեզմանատանը գերեզմանաքարերի հետևի մասով մոմեր են թափված: Այցելեցի ու տեսա, որ գերեզմանատան մի ծայրից մինչև ներքև գերեզմանաքարերի հետևի մասերը մոմեր են թափված: Իմացա նաև, որ օրեր առաջ մի խումբ կապիշոններով մարդիկ գնացել են այդ ուղղությամբ:
Համադրելով այս ամենը` նրանք, հավանաբար, էմոյականներ են եղել, ովքեր ինչ-որ սատանայապաշտական ծեսեր են կատարել գերեզմաններում:
Սիրելի՛ բարեկամներ, առանց անհանգստանալու գնացեք մաքրեք Ձեր հարազատների գերեզմանաքարերը և եղե՛ք առավել ուշադիր:
Հ.գ. Մոտավորապես 40 րոպե առաջ կատարել էի այս գրառումը, որը չգիտեմ՝ ինչպես անհետացավ «Ֆեյսբուքում», և ստիպված երկրորդ անգամ եմ գրառում կատարում»:

На изображении может находиться: небо, дерево, растение и на улице

На изображении может находиться: дерево, небо, растение, на улице и природа

Այս խորագրի վերջին նյութերը