Լրահոս

20.07.2019 19:39


Լոռու մարզում բենզինով բարձված բեռնատարը կողաշրջվել է. կան վիրավորներ

Լոռու մարզում բենզինով բարձված բեռնատարը կողաշրջվել է. կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում բենզինով բարձված բեռնատարը կողաշրջվել է:

Դեռևս անհայտ պայմաններում 59-ամյա Եգոր Թամրազյանի վարած ГАЗ 53 մակնիշի 35 RA 227 համարանիշի ավտոմեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով դիզվառելիքի արտահոսք է սկսվել, որը լցվել է Դեբեդ գետը:

Դեպքի վայրում հավաքվածները SHAMSHYAN.com-ի թղթակցին ասել են, որ 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց: Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքն ու կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը