Լրահոս

14.04.2010 16:04


Հրայր Կարապետյան. «Մենք այս գործընթացից ավելի վաղ պետք է դուրս գայինք»

Հրայր Կարապետյան. «Մենք այս գործընթացից ավելի վաղ պետք է դուրս գայինք»

ԱԺ պաշտպանության, անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության անդամ Հրայր Կարապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե կարծում է, որ Հայաստանն ընդհանրապես չպետք է մտներ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման այս գործընթաց կամ էլ ավելի վաղ պետք է դուրս գար դրանից։

-Ես կարծում եմ, որ գործընթացից դուրս գալու լավագույն առիթը հայերին արտաքսելու մասին Էրդողանի հայտարարությունն էր, որից ցնցված էր ամբողջ աշխարհը։ Ինձ թվաց՝ առիթը կօգտագործվի, և այդ արձանագրությունները թղթի կտոր կդառնան, բայց դա չեղավ։ Հիմա, եթե այդ առիթը բաց է թողնվում, եթե ապրիլի 24-ից առաջ տեղաշարժեր չլինեն (դա հիմա է՝ այս օրերին, պարտադիր չէ, որ  22-ի կամ 23-ի գիշերը լինի. կարող է լինել 15-ին, 16-ին։ 16-ը լավ օր է ՝ ՀՀ ոստիկանության օրն է), ապա մենք օրենսդրական մեխանիզմներն արդեն ունենք, որ չեղյալ հայտարարենք արձանագրությունները՝ իհարկե չհերքելով սահմանների բացման և դիվանագիտական կապերի հաստատման անհրաժեշտությունը, ինչպես հիմնավորել է ՍԴ-ն,-նշել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը