Աշխարհ

22.07.2019 10:45


Ախալցխայում հայկական եկեղեցու գանձանակից փող են գողացել

Ախալցխայում հայկական եկեղեցու գանձանակից փող են գողացել

Հուլիսի 16-ի՝ լույս 17-ի գիշերը Ախալցխայի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու գանաձանակից գումար են գողացել։ Ախալցխայի հոգևոր տեսուչ հայր Հակոբ Սահակյանի խոսքերով՝ գանձանակի մեջ հավաքվել էր մոտ 200 լարի։

«Մենք հուլիսի 17-ի առավոտյան տեսնելով եկեղեցու գանձատուփը թալանված՝ դիմել ենք Ախալցխայի ոստիկանությանը։ Ներկա դրությամբ՝ ոչ մի տեղեկություն չկա հետաքննության արդյունքներից»,-akhaltskha.net-ի հաղորդմամբ՝ ասում է հայր Հակոբ Սահակյանը և ավելացնում, որ սա գողության առաջին դեպքը չէ։

Այս խորագրի վերջին նյութերը