Աշխարհ

22.07.2019 21:50


«Մոուրինյոի հետ տարաձայնություններ եղել են, սակայն մեծ կոնֆլիկտ չենք ունեցել». Մխիթարյան

«Մոուրինյոի հետ տարաձայնություններ եղել են, սակայն մեծ կոնֆլիկտ չենք ունեցել». Մխիթարյան

«Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով ներկա պահին թիմի հետ գտնվում է ԱՄՆ-ում, հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ և պատասխանել լրագրողների հասցեին:

«Միշտ էլ դժվարություններ լինում են: ես երբեք չեմ բողոքել: Շատերն էին նշում, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ից հեռացել եմ Մոուրինյոի պատճառով, բայց դա այդպես չէ: Տարաձայնություններ, իհարկե, եղել են, սակայն մեծ կոնֆլիկտ չենք ունեցել: Ամեն դեպքում, նա էր ցանկացել, որ ես հանդես գայի «Մանչեսթեր Յունայթեդ»-ում, և ես շատ գոհ եմ նման հնարավորություն ինձ ընձեռելու համար»,- նշել է 30-ամյա ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ հայազգի ֆուտբոլիստը «կարմիր սատանաներ»-ի կազմում հանդես է եկել 2016-2018 թվականներին:

Աղբյուրը՝ sportal.am

Այս խորագրի վերջին նյութերը