Լրահոս

23.07.2019 11:35


Լոռու մարզում Mercedes-ը բախվել է կանչի գնացող, ազդանշանները միացված շտապօգնության մեքենային (լուսանկար)

Լոռու մարզում Mercedes-ը բախվել է կանչի գնացող, ազդանշանները միացված շտապօգնության մեքենային (լուսանկար)

Լոռու մարզում այսօր՝ հուլիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 10:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ-Նժդեհ փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes մակնիշի 36 FU 681 համարանիշի եւ Վանաձորի բժշկական կենտրոնի Շտապ օգնության 230 AN61 համարանիշի մեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

Շտապօգնության մեքենան կանչի գնալիս է եղել, խաչմերուկ մտնելիս միացված են եղել լուսաձայնային ազդանշանները:

Փաստի առիթվ նյութեր են նախապատրաստվում, ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը