Քաղաքական

23.07.2019 12:31


Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստը տեղի կունենա հուլիսի 30-ին (տեսանյութ)

Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստը տեղի կունենա հուլիսի 30-ին (տեսանյութ)

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ընթանում է ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի և դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների և կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու համար։

Նրա կինը՝ Նազիկ Ամիրյանը, որն այսօր նույնպես ներկա է դատական նիստին, մեղադրվում է Մանվել Գրիգորյանի որդու՝ Ա․ Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, փոխադրելու և իրենց պատկանող տներից մեկում պահելու համար։

Աղբյուրը՝ factor.am

***

Չնայած նրան, որ տուժող կողմի ներկայացուցիչը ներկա չէ դատական նիստին, դատական նիստը շարունակվում է:

Դատավորը տեղեկացրեց, որ փորձագետը ներկա չէ, սակայն պետք է ներկայացներ փաստաթուղթ, որ մեղադրանքի կողմը կարծիք հայտներ: Նա սրա վերաբերյալ կարծիք հայտնեց պաշտպանության կողմից:

Պաշտպանության կողմն էլ նշեց, որ տեխնիկական խնդիր է առաջացել:

«Պաշտպանության կողմի ներկայացված փորձագետին այս պահին չենք կարող ներգրավել հանձնաժողովի կազմում, ինչպես նաև պաշտպանության կողմից ներկայացված մյուս երեք փորձագետներին չենք կարող ներգրավել, դատարան չեն ներկայացել, չեն նախազգուշացվել կեղծ փորձաքննության կեղծ եզրակացություն չտալու դեպքում սահմանված պատասխանատվության մասին:

Դատարանը պարտավոր է ողջամիտ ժամկետում քննել գործը և անընդհատ չի կարող հետաձգել փորձագետների ներկայանալ-չներկայանալու հետ կապված՝ այդ պատճառով մենք կշարունակենք մեր վարույթը»,-
ասաց դատավորը:

Նրա խոսքով՝ փորձագետը կարող է գործընթացին ներգրավվել այն ժամանակից, երբ համապատասխան փաստաթղթերը կներկայացնի:

Այս խորագրի վերջին նյութերը