Լրահոս

23.07.2019 13:25


Արցախում «Լեքսուսը» գլորվել է ձորը. վիրավորներին ուղղաթիռով տեղափոխվում են Երևան (լուսանկար)

Արցախում «Լեքսուսը» գլորվել է ձորը. վիրավորներին ուղղաթիռով տեղափոխվում են Երևան (լուսանկար)

Այսօր՝ հուլիսի 23-ին՝ ժամը 06:30-ի, սահմաններում Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի 80-րդ կիլոմետրին ՀՀ Լոռու մարզի բնակիչ, 47-ամյա Կ. Խ-ն, վարելով «LEXUS RX 300» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից աջ եւ գլորվել ձորը:

Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վերջինս եւ ուղեւոր՝ Մարտակերտի շրջանի բնակիչ, 34-ամյա Ա. Ա-ն ստացած տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են ՀՀ Վարդենիսի բժշկական կենտրոն, իսկ այնտեղից ուղղաթիռով հասցրել են Երեւան:

Նախնական տվյալներով՝ վթարի պատճառ է հանդիսացել «LEXUS RX 300» մակնիշի ավտոմեքենայի վարորդի անզգուշությունը։

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության շրջանային բաժինը:

Այս խորագրի վերջին նյութերը