Աշխարհ

23.07.2019 16:55


Իրանում հայտարարել են, որ հսկում են ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի բոլոր նավերը Պարսից ծոցի շրջանում

Իրանում հայտարարել են, որ հսկում են ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի բոլոր նավերը Պարսից ծոցի շրջանում

Իրանի իշխանությունները հսկում են ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի բոլոր նավերի տեղաշարժումները Պարսից ծոցի տարածաշրջանում: Այդ մասին հայտարարել Է Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Հոսեյն Խանզադին Իրանի Երիտասարդ լրագրողների ակումբ գործակալությանը տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այսօր մենք կարող ենք վստահությամբ ասել, որ հետեւողականորեն հսկում ենք թշնամական բոլոր նավատորմների, հատկապես ԱՄՆ-ի (ռազմածովային ուժերի) տեղաշարժումները՝ դրանց շարժվելու սկզբից մինչեւ (Պարսից ծոցի) տարածաշրջան ժամանման պահը,- նշել Է Խանզադին:- Բացի ժամանման ժամանակից՝ մենք ունենք տեղեկատվություն առաքելությունների 0տիպերի, ինչպես նաեւ այն նավերի մասին, որոնք դրանց մասնակցում են, եւ դրանց կողմից իրականացվող գործուներության մասին»:

Խանզադին հավելել Է, որ Իրանի ռազմածովային ուժերը լուսանկարներով արձանագրում են ամերիկյան ռազմանավերի բոլոր տեղեշարժումները:

«Մենք ունենք լուսանկարներ եւ վիթխարի արխիվ, որոնք ցուցադրում են ԱՄՆ-ի եւ կոալիցիայի ուժերի ակտիվությունը»,- եզրափակել Է դերծովակալը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը