Աշխարհ

24.07.2019 16:54


«Երևան եմ վերադառնում». Ալեքսիս Օհանյանը գրառում է արել (լուսանկար)

«Երևան եմ վերադառնում». Ալեքսիս Օհանյանը գրառում է արել (լուսանկար)

Ամերիկաբնակ միլիոնատեր, Reddit կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը գալիս է Երևան: Այդ մասին նա հայտնել է Instagram-ի իր էջում:

«Ես Երևան եմ վերադառնում, մի բաժակ Shakmat բրենդի լցրե՛ք ինձ համար: Հոկտեմբերին ելույթ եմ ունենալու Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների WCIT (World Congress on Information Technology) կոնգրեսում», - գրել է նա:

Նա նշել է, որ անհամբեր սպասում է այդ օրվան: Նշենք, որ Shakmat բրենդին Օհանյանի նոր պրոյեկտն է: Բրենդիի վաճառքից ստացած շահույթը նա ուղղելու է Հայաստանում իրագործվող բարեգործական ծրագրերին։

Նրա գրառմանը հաջորդել են մեկնաբանությունները։

«Ես էլ եմ այնտեղ լինելու։ Ուրախությամբ կլսեմ ձեզ»,– գրել է նրա էջի բաժանորդներից մեկը։ «Հպարտանում եմ ձեզնով»,– գրել է մեկ ուրիշը։

WCIT 2019 համաժողովը, որը կմեկնարկի հոկտեմբերի 6-ին, կհամախմբի ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին։ Համաժողովին մասնակցության բանավոր համաձայնություններ են ստացվել Amazon-ի, Google-ի, Facebook-ի ղեկավարներից:

Հիշեցնենք` Ալեքսիս Օհանյանը Հայաստան էր եկել անցած տարվա հունիսին։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը