Քաղաքական

25.07.2019 15:13


Հայաստանում փողոցներում տեսնելու ենք կանացի շրջազգեստով մորուքավոր տղամարդկանց. Արա Զոհրաբյան

Հայաստանում փողոցներում տեսնելու ենք կանացի շրջազգեստով մորուքավոր տղամարդկանց. Արա Զոհրաբյան

Արդյոք Ստամբուլյան կոնվենցիան ստիպո՞ւմ է, որ անձնագրում անպայման ամրագրվի երրորդ սեռի մասին նշումը:

Այսօր՝ հուլիսի 25-ին, ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանն ասաց, որ կոնվենցիայով այդպիսի հարցերը չեն կարգավորում, սակայն իրավական անկյուն է տրվում այդ հասկացություններին. «Ամեն ինչ ընդունելու վրա է: Եթե մենք ընդունեցինք այն, որ կենսաբանական սեռերից տարբերվող սեռեր կան, ապագայում տեսնելու ենք տղամարդու՝ մորուքով, բայց կանացի շրջազգեստով, շրթներկով, ով ստիպելու է, որ մենք իրեն որպես կին ընդունենք: Նա իր մոտեցումն է փաթաթելու մեզ»:

Զոհրաբյանն ասաց, որ այդ մարդու նկատմամբ բռնություն կամ խտրականություն չպետք է կիրառվի, սակայն մյուս քաղաքացիները ևս չպետք է բռնության ենթարկվեն, խոսքը վերաբերում է մեծամասնության իրավունքներին:

Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումից հետո մեր երկրում հնարավորություն է ստեղծվելու ապաստան և փախստականի կարգավիճակ տրամադրել այլ երկրների ԼԳԲՏ անձանց՝ դա անելով գենդերային հիմքով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը, ով պայքարում է կոնվենցիայի ընդունման դեմ:

Զոհրաբյանի խոսքերով, ԶԼՄ-ներում հրապարակումներ կան, որ որոշ երկրներում ԼԳԲՏ անձինք, խնդիրներ ունենալով, ձգտում են դեպ Հայաստան:

ՓՊ նախագահը նաև ահազանգում է, որ ապագայում իրենց կին համարող տղամարդիկ կարող են խուսափել զինվորական ծառայությունից, ինչը բացասաբար կազդի բանակի մարտունակության վրա:

Զոհրաբյանը, ով նախաձեռնություն է սկսել կոնվենցիայի ընդունման դեմ, կոչ արեց ՀՀ վարչապետին, ԱԺ-ին և ՍԴ-ին մերժել Ստամբուլյան կոնվենցիայի ընդունումը:

Ստամբուլյան կոնվենցիայում օգտագործվում են սեռ, գենդերային պատկանելություն, սեռական կողմնորոշում, գենդերային ինքնություն հասկացությունները: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՓՊ նախագահ Արա Զոհրաբայնը՝ խոսելով կոնվենցիայի վտանգների մասին:

Զոհրաբյանի խոսքերով, կոնվենցիայի 4-րդ հոդվածի 53-րդ կետում բացատրվում է, թե ինչպես պետք է հասկանալ վերոնշյալ հասկացությունները. «Ասում է՝ նույն ձևով ընտանեկան բռնության ենթարկված գեյերը, լեզբուհները և բիսեքսուալներն իրենց սեռական կողմնորոշման պատճառով հաճախ չեն օգտվում աջակցման ծառայություններից: Այս խմբի անձինք նույնպես կարող են խտրականության ենթարկվել իրենց գենդերային կողմնորոշման հիմքով, ինչը նշանակում է, որ այն գենդերը, որի հետ իրենք իրենց նույնացնում են, չի համապատասխանում ծննդյան փաստով նրանց կենսաբանական սեռի հետ: Սա ներառում է այնպիսի կատեգորիաներ, ինչպիսիք են տրանսգենդերը, տրանսսֆիստիտը, որոնք չեն համապատասխանում հասարակության կողմից կին-տղամարդ կատեգորիաներին ներկայացվող պահանջներին»:

ՓՊ նախագահի պնդմամբ, ստացվում է, որ ԼԳԲՏ անձինք Ստամբուլյան կոնվենցիայով կարող են համարվել ընտանեկան բնության զոհեր. «Այստեղից կարելի է հասկանալ, որ կոնվենցիայով ընտանեկան հասկացության մեջ ներառվում են նաև ընտանեկան միավորը և զուգընկերները, հետևաբար ԼԳԲՏ անձինք կարող են ներառվել ընտանեկան միավոր ու զուգընկեր հասկացությայն ներքո»:

Զոհրաբյանը հիշեցրեց, որ ԵՄ անդամ Բուլղարիայում այս կոնվենցիան ճանաչվել է հակասող իր սահմանադրությանը՝ նշելով, որ այն հակասում է նաև Հայաստանի սահմանադրությանը:

Ստամբուլյան կոնվենցիայի ընդունման հարցն իշխանությունների օրակարգում է: Այս մասին կան հրապարակային դիրքորոշումներ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից՝ առնվազն նախարարի և փոխնախարարի մակարդակով: Այս մասին հայտարարեց ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը:

Փաստաբաների պալատի նախագահի խոսքերով, եթե իրենք դեմ են արտահայտվում Ստամբուլյան կոնվենցիային, չի նշանակում, որ լեգիտիմացնում են բռնությունը, ինչի մասին խոսվում է ոմանց կողմից:

Զոհրաբյանը դատապարտեց ցանկացած բռնություն:

ՓՊ նախագահը հասկանում է այն մարդկանց, ովքեր մտածում են, թե կոնվենցիայով պայքար է լինելու բռնության դեմ, կոնվենցիայի տեքստում խնդիր չեն տեսնում, սակայն պետք է ուշադրություն դարձնել նաև այլ տեսանկյունից:

Զոհրաբյանի խոսքերով, խորհրդանշական է, որ կոնվենցիան ընդունվել է Ստամբուլում, քանի որ Թուրքիայում իրականացվել է բռնությունների ամենազազրելի տեսակը:

Բանախոսը հայտնեց, որ Եվրոպայի խորհրդի անդամ 47 պետություններից միայն 34-ն են ստորագրել ու վավերացրել կոնվենցիան, 11 պետություն (նաև Հայաստանն ու Մեծ Բրիտանիան) ստորագրել է և չի վավերացրել, Ռուսաստանն ու Ադրբեջանն ընդհանրապես չեն ստորագրել կոնվենցիան:

Զոհրաբյանը չհերքեց, որ կոնվենցիայում դրական կարգավորումներ էլ կան՝ միևնույն ժամանակ նշելով, որ Հայաստանի օրենսդրությունն արդեն կարգավորում է այն հարցերը, որոնք կարգավորվելու են կոնվենցիայով:

Աղբյուրը՝ analitik.am

Այս խորագրի վերջին նյութերը