Լրահոս

25.07.2019 18:41


«Զվարթնոցում» օդանավի հավաքարարը ոսկյա թևնոց է գողացել. ոստիկանները բացահայտել են դեպքը

«Զվարթնոցում» օդանավի հավաքարարը ոսկյա թևնոց է գողացել. ոստիկանները բացահայտել են դեպքը

«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները ավիացիոն անվտանգության աշխատակիցները գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել օդանավի 58-ամյա հավաքարարին։ Այս մասին նշված է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում։

Կինը օդանավի սրահից գողացել է քարերով պատված ոսկյա թևնոցը։ Գողոնն առգրավված է: Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 25-ին՝ ժամը 02.30-ին, Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո։

Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը