Լրահոս

26.07.2019 15:53


Դանակահարված վիճակում «Էրեբունի» ԲԿ են տեղափոխվել 15 եւ 16 տարեկան տղաներ

Դանակահարված վիճակում «Էրեբունի» ԲԿ են տեղափոխվել 15 եւ 16 տարեկան տղաներ

Երեւանում հուլիսի 25-ին դանակահարություններ են տեղի ունեցել. ժամը 22։00-ի սահմաններում Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել «Էրեբունի» բժշկական կենտրոնից, որ «որովայնի, վերջույթների ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ եւ «ձախ գոտկային շրջանի, ձախ բազկի վերին երրորդականի, ձախ ազդրի վերին երրորդականի ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 պատանիներ։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են՝ Երեւանի բանկիչներ՝ 15-ամյա Նարեկ Պ-ն եւ 16-ամյա Գագիկ Պ․-ն։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաեւ, որ նույն օրը՝ ժամը 21։00-ի սահմաններում, Էրեբունու եւ Ազատամարտիկների փողոցների խաչմերուկի հարակից տարածքում վիճաբանության ժամանակ անհայտ անձը իր մոտ եղած կտրող ծակող գործիքով հարվածել է Նարեկ Պ․-ին եւ Գագիկ Պ․-ին։

«Էրեբունու» բժիշկների օպերատիվ բուժօգնություն ցուցբերելու շնորհիվ հնարավոր է եղել երեխաների կյանքը փրկել։ Սակայն նրանք մի քանի օր պետք է մնան բժիշկների հսկողության տակ։

Այս խորագրի վերջին նյութերը