Լրահոս

26.07.2019 16:16


Մարզահամերգային համալիրի մոտ այրվել է 1.5 հա բուսածածկույթ

Մարզահամերգային համալիրի մոտ այրվել է 1.5 հա բուսածածկույթ

ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունը հուլիսի 26-ին՝ ժամը 13:00-ին, ահազանգ է ստացել այն մասին, որ Երևան քաղաքի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտակայքում այրվում է բուսածածկույթ։

ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:27-ին, մարվել՝ 14:54-ին:

Այրվել է մոտ 1.5 հա բուսածածկույթ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Այս խորագրի վերջին նյութերը