Լրահոս

15.04.2010 16:41


Տիգրան Սարգսյանն ընդունել է Ֆարիդ Մուխամետշինին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ԱՊՀ երկներում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի Դաշնությունում ԱՊՀ պետությունների գործերով, արտերկրում բնակվող հայրենակիցների եւ միջազգային հումանիտար համագործակցության հարցերի Դաշնային գործակալության ղեկավար Ֆարիդ Մուխամետշինի գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին' Տիգրան Սարգսյանը վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը կանի հնարավորը համատեղ նախագծերը կյանքի կոչելու համար։
Հանդիպման ընթացքում Ֆարիդ Մուխամետշին վարչապետին տեղեկացրել է, որ իրենք Հայաստանում են Ինովացիոն համագործակցության ռուս-հայկական կենտրոնի բացմանը եւ ,Հայաստանում ինովացիոն համագործակցության ռուս-հայկական կկենտրոնիե հիմնադիր համաժողովին մասնակցելու նպատակով։ Նա նշել է, որ կենտրոնի գործունեության հիմնական նպատակը երկու երկրների ինտեգրացիոն գործընթացների օժանդակումն է' ինովացիոն բաղադրիչի ամրապնդման եւ ընդլայնման միջոցով։ Նորաբաց կենտրոնի աշխատանքները Հայաստանում իրականացվելու են երկու ուղղություններով' կրթական (աշակերտների եւ ուսանողների համար) եւ գիտական։ Անդրադարձ է եղել նաեւ Երեւանի Ա.Պուշկինի անվան դպրոցում արդեն մեկնարկած պիլոտային ծրագրին։

Այս խորագրի վերջին նյութերը