Լրահոս

15.04.2010 17:09


Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված միջոցառումները կիրականացվեն ապրիլի 16–ից

ՀՀ կառավարությունը որոշել է Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված միջոցառումների իրականացման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 18900.0 հազար դրամ։ Այդ գումարով, մասնավորապես, կկազմակերպվեն համերգային երեկո Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, իտալացի նկարիչ Անսելմո Ֆրանչեսկոնիի աշխատանքների ցուցահանդեսը Հայաստանի ազգային պատկերասրահում, կհրատարակվի ինչպես վավերագրական, այնպես էլ գիտական և գեղարվեստական գրականություն։ Ապրիլի 15-ին կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ պետական մարմինների և ՀԿ-ների մասնակցությամբ մշակվել է հարուստ և բազմաբովանդակ ծրագիր, որը կիրականացվի ապրիլի 16-ից սկսած և որին կմասնակցեն նաև կառավարության անդամները։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը