Աշխարհ

29.07.2019 11:30


Չինաստանի հարավում սողանքների զոհերի թիվը հասել է 38-ի. ևս 13-ը համարվում է անհայտ կորած

Չինաստանի հարավում սողանքների զոհերի թիվը հասել է 38-ի. ևս 13-ը համարվում է անհայտ կորած

Չինաստանի հարավի Գույչժոուի նահանգում երկու սողանքների հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 38-ի, եւս 13-ը համարվում Է անհայտ կորած: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 29-ին այս մասին հաղորդել Է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը: Ավելի վաղ հաղորդվել Էր 26 զոհերի եւ 25 անհայտ կորածների մասին:

Գուայչջոում սողանքներն իջել են հուլիսի 23-ին: Առաջին միջադեպը տեղի Է ունեցել տեղական ժամանակով 16:00-ին (Երեւանի ժամանակով 12:00-ին) Հեչժանի գավառում, ինչի հետեւանքով փլվածքների տակ Է մնացել շինարարական հրապարակը:

Երկրորդ սողանքն իջել Է Շույչենի գավառում Լյուպանշույ քաղաքի մերձակայքում հուլիսի 23-ին տեղական ժամանակով 21:20-ին (Երեւանի ժամանակով 17:20-ին), ինչի հետեւանքով քանդվել Է 21 տուն, 77 մարդ մնացել Է աղետի գոտում: Առնվազն 11 տուժածներ նախկինի պես մնում են բժշկական հիմնարկություններում՝ տարբեր ծանրության վնասվածքներով: Որոնողական-փրկարարական աշխատանքները շարունակվում են: Դրանք ֆինանսավորում Է Չինաստանի կառավարությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը