Աշխարհ

29.07.2019 20:12


Թուրքմենիայի քաղաքացիներին սկսել են ձերբակալել նախագահի մահվան մասին խոսակցությունների համար

Թուրքմենիայի քաղաքացիներին սկսել են ձերբակալել նախագահի մահվան մասին խոսակցությունների համար

Թուրքմենիայի առնվազն 3 քաղաքացիներ ձերբակալվել են հանրապետության նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովի մահվան մասին լուրերին տարածման մեղադրանքով, հաղորդում է «Թուրքեմինստանի քրոնիկոնը»:

Հրատարակության տվյալներով՝ մայրաքաղաք Աշխաբադում եւ մարզերում ուժային կառույցները անցել են ծառայության ուժեղացված ռեժիմի պետության ղեկավարի մահվան կամ առողջական վիճակի մասին կեղծ հաղորդումների դեմ պայքարի համար:

«Երկրի ապակայունացմանը նպաստող լուրերի» տարածման համար ձերբակալվել են «Թուրքմենտելեկոմի» Լեբապի մասնաճյուղի աշխատակիցը, ջրային տնտեսության աշխատակիցը եւ բնակարանային-կոմունալ ծառայությունների աշխատակցուհին:

Բերդիմուհամեդովի մահվան մասին առաջին լուրը հայտնվել էր հուլիսի 20-ի գիշերը YouTube-ում: Այդ ժամանակ նա հանրության առաջ չէր հայտնվել 15 օր: Տեղեկության հեղինակը գրող Աքմուհամեդ Վելսապարովն էր, այն մեծ իրարանցում էր առաջացրել լրատվամիջոցներում:

Հաջորդ օրը նախագահի մահվան մասին հյատնել էր Եվրասիական խնդիրների մոնիթորինգի կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ասլան Ռուբաեւը, սակայն նույն օրը նա ներողություն էր խնդրել իր սխալի համար:

Նա նշել էր, որ Թուրքմենիայի առաջնորդի մահվան մասին տեղեկությունը հերքել էր այն աղբյուրը, որը սկզբում հայտնել էր այդ մասին:

Հուլիսի 25-ին մահվան մասին լուրերից հետո Թուրքմենիայի նախագահը առաջին անգամ հայտնվել էր տեսախցիկների առաջ:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը