Աշխարհ

29.07.2019 20:35


«Եթե Թուրքիան գործարկի S-400-ները, ԱՄՆ-ը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը». թուրք պատգամավոր

«Եթե Թուրքիան գործարկի S-400-ները, ԱՄՆ-ը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը». թուրք պատգամավոր
Թուրքիայի Արդահան նահանգից ընտրված անկախ պատգամավոր Օզթյուրք Յըլմազը հայտարարել է, որ երբ Թուրքիան Ռուսաստանի կողմից գնված S-400 ՀՕՊ համակարգերը գործարկի, ապա ԱՄՆ-ն կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
«Ես կարծում եմ՝ եթե S-400-ները գործարկվեն 2020թ.-ի ապրիլին, ապա նույն ամսին կոնգրեսում կընդունվի Հայոց ցեղասպանությունը։ Այդ ժամկետը ճիշտ չի ընտրված։ Ինչո՞ւ եք այդքան սպասում։ Կարևոր է, որ 2020թ-ի գործընթացի շրջանակներում արձագանքները հանդարտեցվել, և օրակարգը փոխվի։ Ձեր կողմից նշված S-400-ների գործարկման ժամկետում մեծ է հավանականությունը, որ Հայոց ցեղասպանության բանաձև բերվի կոնգրեսի օրակարգ և ընդունվի։ Ես չգիտեմ, թե Թուրքիայի նախագահը ինչու հայտարարեց հենց այդ ժամկետի մասին։ Այդ ժամկետը պետք է առաջ բերվի»։

Աղբյուրը` «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը