Կարծիք

30.07.2019 11:33


Կենտրոնի թաղապետը, իբր, տեղյակ չէ, որ 12 օր շարունակ Երևանի կենտրոնում ստորագրահավաք է տեղի ունենում «Ստամբուլյան կոնվենցիայի» վավերացման դեմ (տեսանյութ)

Կենտրոնի թաղապետը, իբր, տեղյակ չէ, որ 12 օր շարունակ Երևանի կենտրոնում ստորագրահավաք է տեղի ունենում «Ստամբուլյան կոնվենցիայի» վավերացման դեմ (տեսանյութ)

Փաստորեն, Կենտրոն համայնքի թաղապետը, իբր, տեղյակ չէ, որ 12 օր շարունակ իր պատասխանատվության տակ գտնվող Երևանի կենտրոնում ստորագրահավաք է տեղի ունենում «Ստամբուլյան կոնվենցիայի» վավերացման դեմ և այսօր «միամիտ» տեղեկացավ դրա մասին, որից հետո խիստ անհանգստացավ այս պրոցեսի (սեղանիկները) օրինականությամբ։
Չգիտեմ՝ նույնիսկ ինչպես մեկնաբանել։
Ես միայն մի խորհուրդ կտամ՝ ուշադիր լինել հայկական ներքաղաքական անցուդարձին, կապված՝ «Ստամբուլյան կոնվենցիայի» հետ (մարդ ես, էլի, հաստատ պետք կգա մի օր), և դադարե՛ք մարդկանց հետ խոսել կիսահեգնանքով, քանի որ մարդիկ դա անպայման շատ լավ կհիշեն...հաստատ կհիշեն։
Լավ չի...հեչ լավ չի, ես ձեզ կասեմ։

Հ.Գ. Իսկ տարատեսակ աղանդների գովազդային սեղանիկները՝ տեղադրված կենտրոնում, թույլտվություն ունե՞ն, թե՞ ոչ։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը