Քաղաքական

30.07.2019 13:10


Արդարադատությո՞ւն, թե՞ վրեժ․ РЕН ТВ-ի անդրադարձը՝ Ռոբերտ Քոչարյանի գործին (տեսանյութ)

Արդարադատությո՞ւն, թե՞ վրեժ․ РЕН ТВ-ի անդրադարձը՝ Ռոբերտ Քոչարյանի գործին (տեսանյութ)

РЕН ТВ հեռուստաընկերությունն անդրադարձել է հուլիսի 28-ին Երևանում Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ակցիային և ՀՀ 2-րդ նախագահի դեմ արդեն մեկ տարի շարունակվող քրեական հետապնդմանը։

Հեռուստաընկերությունը հիշեցնում է, որ Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է գտնվել 7 ամիս։ «Նախկին նախագահին մեկ ազատ են արձակում, մեկ կրկին կալանավորում՝ չնայած անձեռնմխելիությանը։ Նույնիսկ 300․1 հոդվածը, որով փորձում են նրան դատել 2008 թվականի իրադարձությունների համար, Քրեական օրենսգրքում հայտնվել է միայն 2009-ին,-նշվում է ռուսական լրատվամիջոցի ռեպորտաժում,-2008 թվականի մարտին Ռոբերտ Քոչարյանը դադարեցրեց ոստիկանների վրա հարձակումը, փողոցային թալանը, ավտոմեքենաների հրկիզումը և արտակարգ դրություն մտցրեց, իշխանությունը փոխանցեց ընտրված նախագահին և հեռացավ։ Սակայն ներկայիս վարչապետը, ով այն ժամանակ ընդդիմադիրների շարքում էր, ոչինչ չի մոռացել»։

РЕН ТВ-ն հիշեցնում է վարչապետի և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի գաղտնալսված և հրապարակված հեռախոսազրույցը, որի ընթացքում ԱԱԾ տնօրենը վարչապետին հայտնում է, որ պատրաստվում են Ռոբերտ Քոչարյանին կալանավորել։ «Այս երկխոսությունից անմիջապես հետո Ռոբերտ Քոչարյանին կալանավորեցին, սակայն հետո ազատ արձակեցին, և այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը հորդորեց արգելափակել դատարանների մուտքը։ Ի՞նչ է սա, եթե ոչ ճնշում դատական համակարգի վրա, երբ վարչապետը գնում է անձամբ աջակցելու ցուցարարներին»,-ընդգծում է լրատվամիջոցը՝ հավելելով, որ բանն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ-ում շատ հայտնի քաղաքական գործիչ է, նրա կառավարման օրոք հանրապետությունում ամենալուրջ տնտեսական աճն է եղել։

«Նախկին նախագահին կալանավորեցին անմիջապես այն բանից հետո, երբ նա հայտարարեց, որ վերադառնում է քաղաքականություն։ Նրա աջակիցներին գործող վարչապետը գնալով ավելի հաճախ է հանիպում Երևանի փողոցներում»,-ասվում է ռուսական հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժում՝ եզրափակելով, որ վարչապետը չի շտապում իր քաղաքական հակառակորդին ազատ արձակել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը