Կարծիք

30.07.2019 14:28


Հայը հային սպանելու միակ սադրիչ ուժը եղել և մնում է լևոնանիոլական ռեժիմը

Հայը հային սպանելու միակ սադրիչ ուժը եղել և մնում է լևոնանիոլական ռեժիմը

ԲԱՑ ՆԱՄԱԿ, ԲՈԼՈՐ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ

Սիրելի՛ խաբված հայրենակիցներ, խնդրում եմ սթափվեք, Ձեր ատելությունը փակել է Ձեր աչքերը, Դուք չե՛ք հասկանում, թե ում եք կարգել մեզ ղեկավար, Դուք չեք պատկերացնում, թե ո՛ւր է մեզ տանելու «աբիժնիկ», ազգադավ տեսակը, Դուք այն նույն ժողովուրդն եք, ով եկեղեցու կանգուն մնալու համար պատրաստ է եղել կոկորդ կրծել, ով ՀԱՅՐԵՆԻՔ պաշտպանելու համար պատրաստ է եղել կռվել մինչև արյան վերջին կաթիլը, մի՛ սպանեք, մի՛ լռեցրեք Ձեր միջի ՀԱՅ տեսակը, դասե՛ր քաղեք ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ, վասակմամիկոնյաններ կուգան ու կերթան բայց ՄԵՐ ՏԵՍԱԿԸ՝ ՎԱՐԴԱՆ ՏԵՍԱԿՆ Է, մի՛ ուրացեք ինքներդ Ձեզ, վստա՛հ եմ, գիտե՛մ, տեսե՛լ եմ, որ հասունացել էր պահը հիասթափության, բայց արդյոք համարժե՞ք գին ենք վճարում մենք՝ «տռանսգենդե՞ր», Ստամբուլյան կոնվենցիա՞, հերոսների արժեզրկման փո՞րձ, սևեր ու սպիտակնե՞ր, քաղաքականացված արդարադատությո՞ւն, Հայկ Մարության քաղաքապե՞տ, մանկամսուրային Ազգային ժողո՞վ, թուրքերի առաջ խոնարհվող Լուլո՞ւ, մեր զինվորները զոհվել են հանուն ոչնչի՞ (Հրաչի քույր աննա), կիրթ Ալիև՞, ուղիղ հեռախոսակապ «կիրթ» ադրբեջանի՝ «կիրթ» ղեկավարի հետ լարվածությունը թուլանելու համա՞ր (այնինչ սահմանում գրեթե ամեն օր մեկ զոհ ենք ունենում), վերելակային դիվանագիտությո՞ւն, ով ընդիմադիր է, Նիկոլի թշամի՞, «բարդելի» վերածված նախագահակա՞ն, Սահմանադրությանն անտարբեր ՍԴ երաշխավո՞ր, Արցախը բե՞ռ, ՀԶՈՐ ՏԵՍԱԿԸ սպառնալի՞ք, թե՞ առավելություն, ես հակված եմ երկրորդ տարբերակին. սրա՞ համար եք արդյոք Դուք պայքարել, սա՞ է Ձեր երազած Հայաստանը, սա՞ է ժողովրդի Հայաստանը:

Մի՛ մոռացեք, հայը հային սպանելու միակ սադրիչ ուժը եղել և մնում է լևոնանիոլական ռեժիմը, (1996թ. և 2008թ.) սթա՛փ գնահատեք իրավիճակը՝ սիրելի՛ ժողովուրդ, պատմությունը մեզ չի՛ ներելու, մենք տանուլ ենք տալու ՀԱՅՐԵՆԻՔ, համախմբվենք և ո՛չ ասեք նիկոլալևոնական ազգաքանդ ռեժիմին, մերժե՛նք նրանց, նրանք բացահայտ կործանման են տանում մեզ: Մեկ անգամ ևս խնդրում եմ՝ ՍԹԱՓՎԵ՛Ք:

Հ.Գ. Սիրո, հայրենասիրության, հանդուրժողականության լոզունգների տակ թաքնված, բայց արդեն գլուխ բարձրացրած, ատելության, ազգադավության, անհանդուրժողականության հեղափոխություն:

Հայկ Աթոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը