Քաղաքական

31.07.2019 15:36


Քոչարյանը հաստատեց՝ մտնում է ակտիվ քաղաքականություն, ինչը շատերի համար ցանկալի է. Ստեփան Մարգարյան

Քոչարյանը հաստատեց՝ մտնում է ակտիվ քաղաքականություն, ինչը շատերի համար ցանկալի է. Ստեփան Մարգարյան

ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Մարգարյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ «Գոլոս Արմենիին» տված հարցազրույցը սպասված է որակում.

«Շատերն էին սպասում ելույթի, որը ծրագրային տարրեր պարունակեր: Քոչարյանը մեկ անգամ ևս հաստատեց, որ մտնում է ակտիվ քաղաքականություն և զբաղվելու է ակտիվ քաղաքականությամբ, ինչը շատերի համար ցանկալի էր և հստակ ասաց նույնիսկ ակտիվ գործունեությունների ժամկետներ՝ աշնանը: Դա նորություն էր ու կարծում եմ՝ ճիշտ էր, որովհետև այսօր ԱԺ-ում չկա այն ընդդիմությունը, ինչը ժողովրդին օդի ու ջրի պես անհրաժեշտ է, ուրեմն ընդդիմությունը ստեղծվելու է դրսում»,-ասաց Մարգարյանը:

Դիտարկմանն՝ արդյոք այդ ընդդիմությունը կստեղծվի՞ Քոչարյանի շուրջ՝ Մարգարյանն ասաց.

«Գուցե, նաև իր շուրջ: Ինձ համար ակնհայտ է, որ նա լուրջ դերակատարում կունենա ընդդիմության ստեղծման հարցում»:

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը