Լրահոս

12.02.2011 11:12


«Fox News»-ի մեկնաբանը Պուտինին սատանայի հետ է համեմատել

ԱՄՆ-ի համար աշխարհում ավելի վատ ոչինչ չկա, քան Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ԱՄՆ ամենահանրահայտ «Fox News» լրատվական հեռուստաալիքի մեկնաբան Բիլ Օ'Ռայլին։

Խոսելով այն մասին, որ ԱՄՆ-ը հանգամանքների բերումով ստիպված է եղել գործ ունենալ Եգիպտոսի արդեն նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի հետ, Օ'Ռայլին նշել է. «Այս անկատար աշխարհում մենք երբեմն ստիպված ենք լինում սատանայի հետ գործ ունենալ»։

-Չէ՞ որ մենք գործ ենք ունենում Պուտինի հետ։ Եվ չեմ կարծում, թե աշխարհում Պուտինից վատ մարդ կա,-Պենտագոնի նախկին ղեկավար Ուիլյամ Քոենի հետ զրուցելիս ասել է Օ'Ռայլին։

Նշենք, որ Բիլլ Օ'Ռայլիի ծրագիրը «Fox News»-ում ամենահեղինակավորն է։ Նրա լսարանը հաճախ 5-8 անգամ գերազանցում է «CNN»-ը դիտողների թվին։

Այս խորագրի վերջին նյութերը