Աշխարհ

01.08.2019 18:52


Հուլիսի վերջին օրն ամենացուրտն Է եղել Մոսկվայում առնվազն 70 տարվա ընթացքում

Հուլիսի վերջին օրն ամենացուրտն Է եղել Մոսկվայում առնվազն 70 տարվա ընթացքում

Հուլիսի վերջին օրն ամենացուրտն Է եղել Մոսկվայում առնվազն 70 տարվա ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է «Ֆոբոս» եղանակի կենտրոնի աշխատակից Միխայիլ Լեուսը:

«Նախօրյակին Մոսկվայում օդի առավելագույն ջերմաստիճանը հասել Է ընդամենը 14,7 աստիճանի: Այդպիսով, հուլիսի վերջին օրը Մոսկվայում ամենացուրտն Է եղել առնվազն 70 տարվա ընթացքում»,-ասել Է նա:

Օդերեւութաբանը նաեւ նշել Է, որ օգոստոսի 1-ին փոքր-ինչ ավելի տաք կլինի, ցերեկը օդը կարող Է տաքանալ մինչեւ 16 աստիճան:

Այս խորագրի վերջին նյութերը