Կարծիք

05.08.2019 18:11


Եթե սա էր թռիչքաձև զարգացումը, ապա դանդաղ զարգացումը ո՞րն է

Եթե սա էր թռիչքաձև զարգացումը, ապա դանդաղ զարգացումը ո՞րն է

«Չգիտեմ` խնդամ, թե լամ»

Իշխանամետ լրատվական «Բաղրամյան 26»֊ի փոխարեն ես նյութին այսպիսի ձևակերպում կտայի. «Ցնծա՜ հայ ազգ, սա մի հրաշք է, ամեն ամիս արտաքին պարտքը 8 միլիոն դոլարի չափով մարում են, սա հեղափոխական ներուժն է՝ իր ողջ հզորությամբ։ Ուռա՜, ուռա՜, ուռա՜ ...»։

Ժամանակին թալանված միլիարդների մասին խոսողն ու կոպեկ առ կոպեկ հետ բերողը իրո՞ք համարում է, որ սա այն է, ինչի մասին ինքը խոսում էր։

Հ.Գ. 15 ամսում՝ 120մլն $ = 1 ամսում՝ 8 մլն $ մարում

5 տարում (60 ամիս)՝ 480մլն $ մարում

10 տարում՝ 960մլն $ արտաքին պարտքի մարում։ Եթե սա էր թռիչքաձև զարգացումը, ապա դանդաղ զարգացումը ո՞րն է։ Ասենք՝ ամիսը 100 հազար $ պարտքի մարում, 15 ամսում էլ 1,5 մլն $ մարո՞ւմ։

Տիգրան Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը