Կարծիք

06.08.2019 14:03


Հանկարծ չփորձեք հաշվետվություն ուզել, դուք իրավունք ունեք միայն «հավատալ»

Հանկարծ չփորձեք հաշվետվություն ուզել, դուք իրավունք ունեք միայն «հավատալ»

Փաշինյանի նախընտրական արշավի ժամանակ բոլորը նշում էին, որ թվեր չկան, որ նախընտրական ծրագիրը կենացների հավաքածու է։

Էս էիք ուզու՞մ։ Լիքը թվեր, բայց կատարման ժամկետը ոչ թե մինչև 2023-ը, այլ... 2050: Այսինքն, եթե էդ ֆանտաստիկ թվերն ուզում եք իրականացված տեսնել, հաջորդ 6 ընտրությունների ժամանակ պետք է ձայն տաք իրեն, բայց հանկարծ չփորձեք հաշվետվություն ուզել, դուք իրավունք ունեք միայն «հավատալ»։ Թվերի կատարման մասին ինքը կխոսի 2049-ին։

Մարդկանց ապուշի տեղ դնելը հո պոզով-պոչով չի՞ լինում։

***

Էն Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ու շախմատի անհատական աշխարհի չեմպիոնը հլը չեն ծնվել, բայց վարիանտ չունեն, արդեն ասել է՝ իրանք ինչ են դառնալու։

Երկրի ղեկավարը այ ըսենց հանճարեղ պլանավորող պետք է լինի։ Մնում է՝ էդ թիմի կազմն ասի անուն ազգանուններով։

Հայեր, մի հատ բոլորով հայելու մեջ պետք է նայենք, մեր ազգն էդքան դեբիլի տպավորություն է թողնո՞ւմ, որ մտածում է էս կարգի ծիծաղալու կուտն էլ կուտեն։ Սենց ապագա մեկ էլ անմահ Օստապն էր խոստանում։

Բագրատ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը