Կարծիք

08.08.2019 10:48


Չփորձեք հերոսներին իջեցնել «պլինտուսից ցածր տուշոնկաների» մակարդակի

Չփորձեք հերոսներին իջեցնել «պլինտուսից ցածր տուշոնկաների» մակարդակի

Նժդեհն ասում էր՝ հայի ներքին տականքն արտաքին թշնամուց վտանգավոր է: Մենք մեծապես տուժել ենք մեր մեջ ապրող ապազգային տեսակի պատճառով: Այսօր իշխանական ագիտպրոպը հերթական անգամ թիրախավորել է Արցախի հերոսներին՝ այս անգամ Սամվել Կարապետյանին (Օգանովսկի):

Գեներալ Օգանովսկին իր կենսագրությամբ է ապացուցել, որ իրական հերոս է: Նա հանուն հայրենիքիъ մահվան աչքերին է նայել: Գեներալը շոուների սիրահար չի, ամբիոն ու մարդկանց բազմություն տեսնելիս չի թուլանում:

Չի սիրում բարձրագոչ կենացներ ասել, գոռալ, սրան-նրան մրոտել, կեղծ ու սուտ պատրանքներով սնել մարդկանց: Փոխարենը նրա թուլությունը հայրենիքն է:

Չի սիրում փուչիկներ փչել իր հերոսության շուրջ, պարզապես մարտի դաշտում կերտած իր հաղթանակներով նաեւ՝ մեզ ազատագրված հայրենիք է նվիրել:

Մինչդեռ այսօր որոշ տզրուկների ձեռամբ, ուշադրություն՝ դրսի լրատվամիջոցի՝ BBC-ի, ինչ-որ նյութ է տարածվում տեղական ԶԼՄ-ներում եւ փորձ է արվում Մարտի 1-ի համար մեղադրել Օգանովսկուն:

Հիմա ուշադիր լսեք ու ձեր պապաներին փոխանցեք՝ որքան էլ ջանաք մրոտել հերոսներին, չի ստացվելու:

Պահի էմոցիան, անգիտության, խավարամտության փոթորիկը որոշ ժամանակ անց խաղաղվելու է: Ժամանակին էլ ձեր նման ապազգային տարրեր կային, որ փորձում էին քարկոծել Նժդեհին, Թովմաս Նազարբեկյանին, Արամ Մանուկյանին: Այսօր նրանք պատմության աղբանոցում են, որքան էլ ժամանակին բարձրագոչ ճառեր ասած լինեին, իսկ Նժդեհը, Նազարբեկյանն ու Մանուկյանը իրենց արժանի տեղն են զբաղեցնում հայ ազգի հերոսների պանթեոնում:

Թեեւ դուք ինչ գիտեք՝ պատմությունն ինչ է, արժեւորումն ու գնահատանքն ինչ է: Ձեր նմանները չեն գիտակցում ապերախտ բառի իմաստը: Դուք հազիվ պատմությունը վերախմբագրեք, թողնեք միայն ձեր դըմփ-դմփոցը:

Փառք Աստծո, որ պատմագրությունը վերլուծական մտքի, բազմակողմանի աղբյուրագիտության, ժամանակագրության անաչառ արձանագրման գիտություն է եւ ոչ թե էմոցիաների ու «հեղափոխական ցախավելների» հանգրվան:

Պատմության աղբանոցում ձեր արժանի տեղը անկասկած կլինի, իսկ արժանավորների անուններն՝ ի դեմս Սամվել Կարապետյանի, արդեն իսկ գրված են հայոց նորագույն ազատագրական պայքարի մատյանում:

Հ.Գ. Չփորձեք հերոսներին եւ հայրենիքին նվիրումը, նահատակությունը իջեցնել ձեր «պլինտուսից ցածր տուշոնկաների», «օդում կախված լուրերի» մակարդակի:

#ՀայկըհաղթելուէԲելին

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը