Կարծիք

08.08.2019 11:45


Բի-Բի-Սի լրատվականի հրապարակած հոդվածը ուներ շատ հետաքրքիր շեշտադրումներ

Բի-Բի-Սի լրատվականի հրապարակած հոդվածը ուներ շատ հետաքրքիր շեշտադրումներ

Բի-Բի-Սի լրատվականի հրապարակած հոդվածը ուներ շատ հետաքրքիր շեշտադրումներ, չեմ անդրադառնա այն մասին, որը պարունակում էր իբրև պետական գաղտնիք, քանի որ չեմ հավատում այդ նյութի իսկությանը, սակայն հետևյալ շեշտադրումները քաղաքական հստակ հաղորդումներ են պարունակում, մասնավորապես.

1. Լրատվականը շեշտել և ընդգծել է, որ Նախագահ Քոչարյանի գործը ոչ թափանցիկ է, և նոր իշխանությունների էմոցիոնալ հայտարարությունները հարցեր են առաջացնում այդ գործի քաղաքական լինելու և դատարանների ճնշումների մասին:

2. Այս գործի քաղաքականացված լինելու մասին ապացույց է նաև, որ ներկայիս վարչապետը 2008-ին ցույցերի կազմակերպիչ էր և աշխատում էր ՊԱՐՏՎԱԾ թեկնածուի շտաբում, և հետագայում նաև դատապարտվել է այդ դեպքերում ունեցած դերակատարության համար։

3. Բի-Բի-Սին հարկ է համարել նշել, որ գործը գտնվում է ԱԱԾ վարույթում, որը գտնվում է Փաշինյանի անմիջական ղկավարության տակ։

4. Մարտի մեկի գործի քննությունը թվում է ընտրովի արդարադատություն, Բի-Բի-Սի-ի հետ զրույցում Հայտարարել է Կարնեգիի ֆոնդի ավագ աշխատաից Պոլ Ստրոնսկին։

5. Ստրոնսկին հայտարարում է նաև, որ Քոչարյանի գործին ակնհայտ անբավարար է թափանցիկությունը։

6. Պաշտոնյան հավելում է նաև, որ հաշվի առնելով, որ Փաշինյանը մասնակից է քննվող գործին՝ ապա նա ցանկացած իրավական գործընթացին պետք է ապահովի առավելագույն թափանցիկություն, ինչը չի երևում...

Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը