Լրահոս

09.08.2019 09:07


«Փյունիկ»-ը խոշոր հաշվով պարտվեց «Վուլվերհեմփթոն»-ին. Եվրոպայի լիգա (տեսանյութ)

«Փյունիկ»-ը խոշոր հաշվով պարտվեց «Վուլվերհեմփթոն»-ին. Եվրոպայի լիգա (տեսանյութ)

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի շրջանակներում Երևանի «Փյունիկ»-ը հյուրընկալեց անգլիական «Վուլվերհեմփթոն»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեկնարկային 10 րոպեներին թիմերը հավասար պայքար էին ծավալել և միմյանց հաճախակի անհանգստացնում էին սուր գրոհներով: Հետագայում «Վուլվերհեմփթոն»-ը մեծացրեց ճնշումը «Փյունիկ»-ի դարպասին և 29-րդ րոպեին տուգանային հրապարակից շեշտակի հարվածով գոլի հեղինակ դարձավ Մեթ Դոերթին: Խաղակեսի վերջնամասում անգլիական ակումբը կրկին օգտագործեց իր հնարավորությունը և կրկնապատկեց հաշվի առավելություընը: Դիպուկությամբ աչքի ընկավ Խիմենեսը:

Երկրորդ կեսի հենց մեկնարկին «գայլերը» խփեցին նաև երրորդ գնդակը: Դուբլի հեղինակ դարձավ նույն Խիմենեսը: Ամբողջ երկրորդ կեսի ընթացքում գնդակին և նախաձեռնությանը տիրում էր «Վուլվերհեմփթոն»-ը: Հանդիպման վերջնամասում հայկական ակումբի ֆուտբոլիստները խախտեցին խաղի կանոնները սեփական տուգանային հրապարակում և նշանակված 11 մետրանոց հարվածն «Վուլվերհեմփթոն»-իկազմում անվրեպ իրացրեց Ռուբեն Նևեսը:

Ի վերջո հայկական ակումբը խոշոր հաշվով պարտվեց ՝ 0:4:

Հադիպմանը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հետևում էին 13.050 երկրպագու:

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 15-ին Անգլիայում:

Այս խորագրի վերջին նյութերը