Լրահոս

09.08.2019 11:27


Հրդեհներ Մերձավանում, Պառավաքարում, Արծվաբերդում, Զառում, Մուշավանի ամառանոցների և Հյուսիսային ավտոկայանի մոտ․ այրվել են խոտածածկ տարածքներ (տեսանյութ)

Հրդեհներ Մերձավանում, Պառավաքարում, Արծվաբերդում, Զառում, Մուշավանի ամառանոցների և Հյուսիսային ավտոկայանի մոտ․ այրվել են խոտածածկ տարածքներ (տեսանյութ)

Oգոստոսի 8-ին, ժամը 18:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մերձավան գյուղի գերեզմանատան մոտակայքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:15-ին, մարվել՝ 22:44-ին: Այրվել են մոտ 10 հա բուսածածկույթ և ծառի կոճղեր:

***

Oգոստոսի 8-ին, ժամը 15:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Պառավաքար գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժ.16:40-ին, մարվել՝ ժ.16:45-ին:

Պառավաքար գյուղի 9-րդ փողոցում այրվել է տներից մեկի տանիքը՝ մոտ 20 քմ և բակում խոտածածկույթ՝ 2500 քմ:

***

Օգոստոսի 8-ին, ժամը 15:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում «Ըլնքար ձոր» կոչվող հանդամասում այրվում են մեղվափեթակներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:55-ին, մարվել՝ 18:00-ին:

Պարզվել է, որ այրվել է 14 հա խոտածածկ տարածք, 30 մեղվափեթակներ (15-ը՝ մասամբ), 100 խնձորենի, 30 դեղձենի, 6 հոնի և 15 ընկուզենի:

***

Օգոստոսի 8-ին, ժամը 16:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիսային ավտոկայանի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:52-ին, մարվել՝ 21:19-ին: Այրվել է 5 հա բուսածածկույթ, դեկորատիվ ծառեր, 2 հատ չշահագործվող ավտոբուսի թափք, 1 բեռնատար ավտոբուսի վարորդի խցիկ և 4 էլեկտրական սյուն՝ մասամբ:

***

Օգոստոսի 8-ին, ժամը 16:43-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զառ գյուղին հարակից սարում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:51-ին, մարվել՝ 18:11-ին: Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ:

***

Օգոստոսի 8-ին, ժամը 13:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուշավանի ամառանոցների մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 14:32-ին հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան. դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:05-ին, մարվել՝ 18:57-ին: Այրվել է 10 հա բուսածածկույթ, վագոն-տնակի (10 քմ) ներսի երեսպատումը ներսում կուտակված փայտ:

Այս խորագրի վերջին նյութերը