Լրահոս

12.02.2011 12:37


Եգիպտոսի հեղափոխությունը սկսվել է «Facebook»-ի՞ց

«Google» կազմակերպության Մերձավոր Արևելքի տարածաշրջանի մարքետինգի կառավարիչ Վաել Գոնիմը հայտարարել է, թե Եգիպտոսի հեղափոխությունը տեղի է ունեցել շնորհիվ «Facebook» սոցիալական ցանցի։

«Այս հեղափոխությունը «օն-լայն» է սկսվել։ Այս հեղափոխությունը սկսվել է «Facebook»-ում»,-ասել է նա «CNN» հեռուստաալիքին հարցազրույց տալու ժամանակ։

Վաել Գոնիմը առաջին բողոքների ամենագլխավոր կազմակերպիչներից մեկն է եղել, որոնց մասին նա տեղեկացրել է «Facebook»-ում ստեղծած իր խմբի միջոցով։

 

Այս խորագրի վերջին նյութերը