Լրահոս

19.04.2010 13:38


Կենտրոն վարչական շրջանը կջրազրկվի

«Երևան ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարական աշխատանքների հետ կապված' ս.թ. ապրիլի 21-ի ժամը 10.00 մինչև ապրիլի 22-ի ժամը 10.00  կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Չարենց, Եր.Քոչար, Զավարյան, Քաջազնունի, Վրացյան, Տոլստոյ, Օստրովսկի, Ռոստոմի, Շարա-Տալյան, Այգեստան թաղամասի 1-8 փողոցների, Նար-Դոս փ. 40-ից բարձր, Վարդանանց փ. 20-ից բարձր, Քրիստափորի փ. 35-ից բարձր, Ալեք Մանուկյան փ. 7-ից բարձր համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Երևան ջուր» ՓԲԸ

Այս խորագրի վերջին նյութերը