Քաղաքական

09.08.2019 15:49


Բոլշևիկյան սադրանք՝ հեղափոխական սպիտակների կողմից. Գագիկ Սարուխանյան (տեսանյութ)

Բոլշևիկյան սադրանք՝ հեղափոխական սպիտակների կողմից. Գագիկ Սարուխանյան (տեսանյութ)

«Ոչ մի սև, սպիտակ փորձ չանեն մեր եռագույնը պղծեն և նոր գույներ տան, որովհետև սևերն ու սպաիտակը երբ լավ քերում ես տակից բոլշևիկյան կարմիր գույնն է գալիս»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը:

Նրա կարծիքով Երևանի քաղաքապետարանի դիմաց տեղի ունեցած միջադեպը բոլշևիկյան սադրանք էր հեղափոխական սպիտակների կողմից։

«Երեկվա միջադեպը բոլշևիկյան կազմակերպված սադրանք էր։ Էտ էլ հո նո՞ր հեղափոխական սպիտակներն էին։ Փոխանակ անդրադառնան նրան, թե իրականում ի՞նչ խնդիր կա, ուղարկում են ինչ-որ մարդկանց, ովքեր կարող են մեզ մեղադրել՝ փող ստանալու մեջ։ Այդ քաղաքացուն, որ ուղարկել էին, ես իրեն մեղքում եմ, քանի որ նա մեծ սադրանքի մանրադրամ է։ Նրան քաղաքապետարանի վերանախավն ուղարկել էր կիզակետ, և փորձում էր այնպես անել, որ իրական հարցերը ջրի երես դուրս չգան»,- ասաց Սարուխանյանը։

Մանրամասն՝ yerevan.today-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը