Լրահոս

09.08.2019 20:48


Էկզոտիկ ծառեր գողացած կանայք ներկայացել են ոստիկանություն

Էկզոտիկ ծառեր գողացած կանայք ներկայացել են ոստիկանություն

Հուլիսի 1-ին, ժամը 13.46-ին, ոստիկանություն էր զանգահարել մայրաքաղաքի մի բնակիչ և հայտնել, որ գիշերը, ժամը 02.30-ին, երեք անհայտ աղջիկներ Մոսկովյան փողոցում գտնվող խանութ-սրահի դիմացից գողացել են հինգ հատ էկզոտիկ ծառ:

Մեկնել էր ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը:
Օգոստոսի 8-ին քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են կասկածյալներից երկուսի ինքնությունը:

Բացատրական աշխատանքի շնորհիվ Աշտարակ քաղաքի և Արարատի մարզի Արբաթ գյուղի բնակչուհիները ներկայացել են բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ նրանց ընկերուհուն և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը