Լրահոս

19.04.2010 16:18


Վ. Հովհաննիսյանը Քոչարյանի վերադարձի մասին

Վ. Հովհաննիսյանը Քոչարյանի վերադարձի մասին

Լրագրողներն այսօր հրավիրված ասուլիսում հարց են ուղղել ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանին, թե ինչպես է մեկնաբանում ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադառնալու մասին խոսակցությունները։

-Վերջապես այդ մարդը ե՞րբ է քաղաքականությունից դուրս եկել, որ հիմա իր վերադարձն այդպիսի պրոբլեմ է առաջացնում։ Խոսքը ոչ թե քաղաքականություն վերադարձի մասին է, այլ պետական կառավարման համակարգ վերադարձի, որ ինչ-որ մարդկանց ուրախացնում է, ինչ-որ մարդկանց՝ սարսափեցնում։ Բայց, իմ կարծիքով, այս պահին նման հարց ընդհանրապես դրված չէ,-արձագանքել է Վ. Հովհաննիսյանն ու շարունակել, որ եթե լրագրողներին հետաքրքրում է, թե այդ դեպքում ինչ կանեն իրենք, ապա իրենք այդ հարցը չեն էլ քննարկել, որովհետև նա կարծում է՝ այս պահին այդ հարցը սրությամբ օրակագի մեջ կանգնած չէ։

-Մենք էլ նկատում ենք բաներ, որ չես հասկանում՝ ինչով բացատրել. Սերժ Սարգսյանի շատ ողջունելի այցը Վուդրո Վիլսոնի գերեզման։ Բայց նույն Վուդրո Վիլսոնի գերեզման 11 տարի առաջ այց է կատարել Ռոբերտ Քոչարյանը։ Դրա մասին բոլորը մոռացել են, և բոլորը խոսում են այն մասին, որ առաջին անգամ Հայաստանի նախագահը... Այդպես չէ։ Մենք տեսնում ենք, որ խանդի էլեմենտներ կան, որոնք ինձ համար հասկանալի չեն։

Այդուամենայնիվ, Վ. Հովհաննիսյաննը նախագահի վաշինգտոնյան այցն ընդհանուր առմամբ դրական է գնահատել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը