Կարծիք

11.08.2019 16:27


ՍԴ-ի այն դատավորները, ովքեր կվերցնեն Նիկոլի օրինական կաշառքը ու հրաժարական կտան, կհռչակվեն դասալիք

ՍԴ-ի այն դատավորները, ովքեր կվերցնեն Նիկոլի օրինական կաշառքը ու հրաժարական կտան, կհռչակվեն դասալիք

Ուղղակի պետք է ֆիքսել, որ ՍԴ-ի այն դատավորները, ովքեր կվերցնեն Նիկոլի օրինական կաշառքը ու հրաժարական կտան, կհռչակվեն դասալիք, կաշառակեր, ու իշխանությունն ազատագրելուց հետո կենթարկվեն խստագույն պատժի...

Մեզնում մենակ առաջին գծում կանգնած տղերքը իրավունք չունեն լքելու իրանց փայ առաջին գիծը, իսկ ահա պատգամավորը կարա վախից լքի ու իրա կամքին հակառակ վախից քվեարկի, դատավորը կարա վեթինգի վախից լքի իրա փայ առաջին գիծն ու անօրինական դատավճիռ կարդա, գործարարը կարա դավաճանի իր ընկերներին ու քավորներին ու նոր ընկերներին ու քավորներ փնտրի...

Այսինքն, ձեր բիզնեսը ավելի թանկ է ձեր համար, ձեր պաշտոնը ավելի թանկ է ձեր համար, քան 18-20 տարեկան զինվորի կյանքը իր համա՞ր...

Էդ 18-20 տարեկան զինվորը կարա՞ վախը հաղթահարելով իր կյանքը զոհի հանուն հայրենիքի, բայց դուք ձեր փողն ու պաշտոնը չեք կարա զոհեք հանուն արժանապատվության ու Հայաստանի սահմանադրականության...

Բոլոր, անխտիր բոլոր դասալիքները, անխտիր բոլոր բնագավառների դասալիքները պետք է պատժվեն՝ բոլոր գրված ու չգրված օրենքներով, որպեսզի մեզնում արժանապատվության ու օրենքին ծառայելու սկզբունքը հաղթի կենդանական բնազդներին ու վախին....

Մենուա Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը