Լրահոս

12.08.2019 11:07


Հրդեհ Եղվարդում և Վերին Կարմիրաղբյուրում. այրվել է խոտածածկույթ

Հրդեհ Եղվարդում և Վերին Կարմիրաղբյուրում. այրվել է խոտածածկույթ

Օգոստոսի 11-ին, ժամը 16:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի «Օձուտ» կոչվող հանդամասում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:00-ին, մարվել՝ 20:15-ին: Այրվել է մոտ 80 հա ցորենի հնձած արտ:

***

Օգոստոսի 11-ին, ժամը 23:07-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղին հարակից տարածքում այրվում է անտառ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ մոտակա սարերում այրվում է խոտածածկ տարածք:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:46-ին, մարվել՝ 01:55-ին:

Այրվել է մոտ 14 հա բուսածածկույթ:

Այս խորագրի վերջին նյութերը