Լրահոս

12.08.2019 21:35


Կին գրպանահատը հայտնաբերվել է, գողոնն՝ առգրավվել

Կին գրպանահատը հայտնաբերվել է, գողոնն՝ առգրավվել

Օգոստոսի 10-ին, ժամը 15.43-ին, մի քաղաքացուհուց ահազանգ է ստացվել, որ մոտ մեկ ժամ առաջ թիվ 46 երթուղու ավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որում եղել է դրամ և քարտեր:

Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզները ստացել են օպերատիվ տվյալներ և տարել բացատրական աշխատանք, որի շնորհիվ բաժին է ներկայացել Դրոյի փողոցի բնակիչ 61-ամյա մի կին և տվել խոստովանական բացատրություն, որ գողությունն ինքն է կատարել:

Գողոնն առգրավված է:
Նախապատրաստվում են նյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը