Քաղաքական

13.08.2019 10:20


Ռոբերտ Քոչարյանի աջակիցները նամակ հանձնեցին ԲԴԽ-ին (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները նամակ հանձնեցին ԲԴԽ-ին (տեսանյութ)

Tert.am-ը հայտնում է, որ երեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա էին իրականացնում Բարձրագույն դատական խորհրդի դիմաց:

Բարձրագույն դատական խորհրդի շենքի դիմաց ավելի քան երկու ժամ տևած բողոքի ակցիայից հետո ցուցարարներին մոտեցավ Բարձրագույն դատական խորհրդի մամուլի ծառայության պետ Արման Խաչատրյանը և նրանց խնդրեց, որ իրենց պահանջները գրավոր ներկայացնեն, քանի որ ԲԴԽ-ն այդ պահին նիստ էր գումարել և հայտնի չէ, թե երբ կավարտվի:

Այսօր Ռոբերտ Քոչարյանի աջակիցները իրենց պահանջները նամակով ներկայացրեցին ԲԴԽ:

Այս խորագրի վերջին նյութերը