Լրահոս

13.08.2019 13:29


Արարատի մարզում բախվել են Lada-ն ու բեռնատար ЗИЛ-ը. ЗИЛ-ը կողաշրջվել է, կան վիրավորներ

Արարատի մարզում բախվել են Lada-ն ու բեռնատար ЗИЛ-ը. ЗИЛ-ը կողաշրջվել է, կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 12 կմ հատվածում՝ Մասիսի վարչական տարածքում, բախվել են Lada մակնիշի 36 GD 428 համարանիշի և ЗИЛ մակնիշի 34 AF 194 համարանիշի բեռնատարը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ЗИЛ-ը կողաշրջվել է և հայտնվել ճանապարհի բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշների վրա՝ վնասելով այն։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը