Կարծիք

14.08.2019 09:18


Ինչ է պատմում Ադրբեջանում հայտնված զինվորի ծառայակից ընկերը

Ինչ է պատմում Ադրբեջանում հայտնված զինվորի ծառայակից ընկերը

Ըստ իս՝ Ադրբեջանի տարածքում հայտնված Արայիկ Ղազարյանը չի լքել մարտական դիրքը։ Արայիկի հետ ծառայել ենք նույն զորամասում։ Համոզված եմ՝ նրան չե՜ն վիրավորել, պատիվն ու արժանապատվությունը չե՜ն ոտնահարել։

Նախքան զորացրվելս եղել եմ նրանց մարտական դիրքում։ Բոլորն էլ մեծ պատվով կատարում էին իրենց առջև դրված խնդիրը։ Արայիկի հետ զրուցել եմ, երբ նոր էր զորակոչվել բանակ։ Հանգիստ ու հավասարակշռված տղա է։ Չեմ հավատում, որ կարող էր լքել մարտական դիրքը։

Ադրբեջանական քարոզչամեքենան, ավանդույթի համաձայն, հատում է հնարավոր բոլոր եզրագծերը։ Եվ ընդհանրապես, խորհուրդ եմ տալիս զերծ մնալ «դավաճանի» պիտակումներից։ Սխալ է։ Անցկացվում է ծառայողական քննություն։

Հովհաննես Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը