Լրահոս

14.08.2019 15:39


Երևանում թալանել են հանցագործ աշխարհում հայտնի «հեղինակություն» Սիբիր Գագոյի տունը

Երևանում թալանել են հանցագործ աշխարհում հայտնի «հեղինակություն» Սիբիր Գագոյի տունը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 12-ին առանձնապես խոշոր չափի բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը կամ անձինք պատուհանի երկաթյա ճաղավանդակը հատուկ տեխնիկայով կտրելու միջոցով մտել են Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի բնակարան և այնտեղից հափշտակել ոսկյա, արծաթյա զարդեր, հնաոճ իրեր, խոշոր չափի գումար, տանտերերի անվամբ օրինական գրանցված զենքեր, թանկարժեք խմիչքներ և այլ իրեր։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված տունը պատկանում է հանցագործ աշխարհում հայտնի «հեղինակություն» Սիբիր Գագոյին, ով այս օրերին գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում։

Փաստի առթիվ Մալաթիայի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։

Այս խորագրի վերջին նյութերը