Աշխարհ

16.08.2019 13:57


Ամբողջ աշխարհում օգտատերերը հայտնում են Gmail-ի աշխատանքի խափանման մասին

Ամբողջ աշխարհում օգտատերերը հայտնում են Gmail-ի աշխատանքի խափանման մասին

Ամբողջ աշխարհում օգտատերերն օգոստոսի 16-ին նշում են Gmail Էլեկտրոնային փոստի աշխատանքում տեղի ունեցած խափանումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Downdetector ծառայության Էջում հրապարակված հաղորդագրության մեջ, որը հետեւում Է ժողովրդականություն վայելող ինտերնետ-ռեսուրսների աշխատանքին:

«Gmail Էլեկտրոնային փոստի աշխատանքում խափանումներ են դիտվում ԱՄՆ-ի Արեւելյան ափի ժամանակով 03:17-ից (Երեւանի ժամանակով ժամը 11:17-ից)»,-նշվում Է տեքստում:

Ամենից հաճախ Էլեկտրոնային փոստի աշխատանքում խնդիրների մասին օգտատերերը տեղեկացնում են ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Հնդկաստանից, Ավստրալիայից եւ Մալայզիայից: Ռուսաստանում խափանումների վերաբերյալ տվյալներ չկան:
Օգտատերերն ամենից շատ գանգատվում են ավտորիզացիայի հետ կապված խնդրից (50 տոկոս), շուրջ 25 տոկոսը չի կարողանում հաղորդագրություններ ստանալ, իսկ 24 տոկոսի մոտ չի բացվում կայքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը