Լրահոս

20.04.2010 16:35


Եվրոպան կազատվի իսլանդական մոխրից

Եվրոպան կազատվի իսլանդական մոխրից

Եվրոպան պատած հրաբխային մոխիրը մինչև ընթացիկ շաբաթվա վերջն ուղղությունը կփոխի։ Այս մասին տեղեկացնում է Օդերևութաբանության համաշխարհային կազմակերպությունը (WMO)։

Փորձագետների կանխատեսումներով մոխրի մնացորդները կքշվեն դեպի Արկտիկա։ Այժմ Եվրոպայի եղանակային պայմանները չեն նպաստում, որ ամպը ցրվի. երկրներից մեծ մասի տարածքում բարձր մթնոլորտային դաշտ և թույլ քամի է նկատվում։

Շաբաթվա վերջին, երբ ճնշումն իջնի, եվրոպայում տեղումներ կլինեն, որոնք մթնոլորտի ներքին շերտերում կօգնեն մոխրից մաքրել օդը։

Ըստ «Lenta.ru»-ի

 

 

Այս խորագրի վերջին նյութերը