Լրահոս

17.08.2019 18:27


26–ամյա երիտասարդը դաշտից մոտ 150 կգ ձմերուկ է փորձել գողանալ, բայց բռնվել է

26–ամյա երիտասարդը դաշտից մոտ 150 կգ ձմերուկ է փորձել գողանալ, բայց բռնվել է

Ոստիկանության Արարատի բաժնի և ՊՊԳՎ Արտաշատի պահպանության բաժնի Արարատի դասակի ծառայողները ստացված տվյալներն համատեղ իրացնելիս, ուժեղացված ծառայության շրջանակներում, օգոստոսի 16-ին Արարատի բաժանմունք են բերման ենթարկել 26-ամյա մի քաղաքացու՝ իր «ՎԱԶ 2121» մեքենայով:
Բերման ենթարկվածը տվել է խոստովանական բացատրություն, որ նույն օրը՝ ժամը 20.30-ի սահմաններում Արարատ գյուղի՝ դեպի ՈԿՖ բանավանի կամուրջ տանող ճանապարհի կողքի ձմերուկի դաշտից կատարել է գողություն:
Պարզվել է նաև, որ ժամը 20-ի սահմաններում Երևան-Երասխ մայրուղու Արարատ գյուղի տարածքում գտնվող ձմերուկի դաշտից նա գաղտնի քաղել, հավաքել և տեղափոխել է դաշտի գլխամաս մոտ 150 կգ. ձմերուկ, որոնք իր կամքից անկախ հանգամանքներում չի հասցրել գողանալ, քանի որ բռնվել է:
Նախապատրաստվում են նյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը