Կարծիք

18.08.2019 11:15


Ձեր նմանները մեր նահատակների կառուցած երկրում մի դեր ունեն՝ փալասի. հեռո՛ւ մնացեք Արցախից ու արցախցիներից

Ձեր նմանները մեր նահատակների կառուցած երկրում մի դեր ունեն՝ փալասի. հեռո՛ւ մնացեք Արցախից ու արցախցիներից

Ալեն Սիմոնյանը Արցախի հերոս, գեներալ Սամվել Կարապետյանի՝ մարտի 1-ի հետ առնչությունն է մեկնաբանել։ Տեսանյութը նայում եմ ու մտածում՝ հիմա քանի՞ արցախցու մոտ՝ անկախ նրանից, թե արցախյան շարժման կամ ազատամարտի ժամանակ, Կարապետյանի հետ են ճանապարհ անցել, թե չէ, ցանկություն է առաջացել, բառիս բուն իմաստով, քացով տալ գցել Ալենին։
Видите ли, Ալենը կասկածում է Կարապետյանի գեներալական ունակություններին, հասարակությանը մեղավոր համարում, որ նման գեներալ ունի։ Դու ի՞նչ ես արել վաբշե էս երկրի համար։
Նիկո՛լ, դու ես առաջին հերթին մեղավոր, որ ամեն ոչնչություն էսօր բարձր պաշտոն ունի ու մեր հավաքական պայքարը ուրանալով՝ դատավորի դիրքից «վճիռներ»է աջուձախ ցրիվ տալու։ Վաղ թե ուշ պատասխան եք տալու՝ քաղաքական, իրավական... բոլոր առումներով։
Ձեր նմանները մեր նահատակների կառուցած երկրում մի դեր ունեն՝ փալասի։ Ձեզ կարգի՛ հրավիրեք, քանի դեռ ուշ չի. հեռո՛ւ մնացեք Արցախից ու արցախցիներից։

Ալեն Ղուլյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը