Կարծիք

19.08.2019 14:45


Դուք դիրք գրավող չեք. դուք պատերազմ հաղթողներին բանտարկող եք

Դուք դիրք գրավող չեք. դուք պատերազմ հաղթողներին բանտարկող եք

Տավուշում Յուրի Խաչատուրովի որդու գլխավորած ստորաբաժանումները դիրքեր են գրավել ու հիմա «Ֆեյսբուքում» մի քանի իշխանական պատգամավորներ շեփորները վերցրած՝ գոռում են, թե հաաայ հարայ, հասե՛ք, «ՄԵՆՔ դիրք ենք գրավել»:
Ուրեմն, հատուկ էդ «Մենք»-ի համար եմ սա գրում. ուրեմն, դուք տիկնայք, պարոնայք, ԼԳԲՏ-ներ և այլք, դիրք գրավող չեք, դուք դիրք գրավողներին ու պատերազմ հաղթողներին ապօրինի բանտարկող եք: Դուք ոչ թե դիրք, այլ մի մեեեծ շրջան ԳՐԱՎԱԾ գեներալին բանտում խոշտանգող եք, դուք էդ նույն փառապանծ մարտական ուղի անցած գեներալ Խաչատուրովին ապօրինի բանտարկող եք, ձեր Ֆուցնի ասած` «թող մի քիչ նստի, խելքը գլուխը կհավաքի, ցուցմունք կտա» ասող եք: Օգանովսկու նման գեներալին կալանավորել երազող եք դուք ու դուք կապ չունեք ԳՐԱՎՈՂ բառի ռազմական բաղադրիչի հետ, դուք մաքասիմում գռանտ գրավող եք:
Դուք ընդհանրապես վախկոտ, բանակից թռածների ու բանակն ատողների մի մեծ համախումբ եք, որոնց գնահատական է տալու ողջ հանրությունը շատ շուտով: Նենց որ, հանգի՛ստ նստեք տեղներդ ու պատերազմից, բանակից, դիրք գրավելուց մի՛ խոսացեք: Միշտ հիշե՛ք, որ դուք ու տղամարդկությունը, պատերազմը, ռազմական գործը, գեներալներն ու ընդհանրապես որձ տեսակը իրարից կիլոմետրերով հեռու եք: Ձեր հերոսները գրիգորերիցյաններն ու կառաբինաներն են, դանիելիոաննիսյաններն ու ֆիկտիվ հանրապետականները, լուլուներն ու եկածիրիններն են:
Հ.Գ. Սրանց մնա՝ Ավարայրի ճակատամարտն էլ իրանցով կանեն ու կասեն, որ «փղերին լարում էին հպարտ հայաստանցիները` ձեռքերը վեր պարզած գոռալով՝ դմփ դմփ հու»:

Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը